Աղջկա ոտքերը անսովոր մեծացել են հազվագյուտ հիվանդության պատճառով
Հազվագյուտ հիվանդության պատճառով ավստրալական Մելբուրն քաղաքից մի աղջկա ոտքերը անսովոր մեծացել են, ինչն անհնար է դարձրել քայլելը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է News.com.au-ն։
11-ամյա Էնջելը, որը ծնվել է Պակիստանում, տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը կոչվում է CLOVES syndrome: Այն հանգեցնում է հյուսվածքների ավելորդ աճի։ Աղջիկը ստիպված է տեղաշարժվել անվասայլակով, քանի որ հիվանդության պատճառով նրա ոտքերը այնքան են մեծացել ու ծանրացել, որ նա չի կարողանում քայլել։
2019 թվականին բժիշկները ծրագրել էին անդամահատել Էնջելի երկու ոտքերը, սակայն հետո որոշել են, որ վիրահատությունը չափազանց վտանգավոր է։
Վերջերս հույս կար, որ աղջկա վիճակը կարող է մեղմվել։ Creating Hope-ի հիմնադիր Մոիրա Քելլին օգնել է Էնջելին մեկնել Փարիզ՝ խորհրդակցելու փորձագետների հետ, որոնք ուսումնասիրում են դեղամիջոցը, որն օգտագործվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: Էնջելը դրա օգտագործման հակացուցումներ չի ունեցել: