Նորվեգիայի օրակարգում դեռևս չկա Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու հարց
Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է, որ Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր մատակարարման հարց այս պահին օրակարգում չկա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իր բրիտանացի գործընկերոջ հետ ասուլիսում Նորվեգիայի պաշտպանության նախարարն ասել է. «Ինչ վերաբերում է F-16-ին, ապա դա հիմա օրակարգում չկա, ես իսկապես չեմ ցանկանում ենթադրություն անել՝ հնարավոր ապագա մատակարարումների վերաբերյալ»: