Հիվանդանոցում մահացել է նաև «Ռենո»-ի ուղևորը
Մայիսի 10-ին, ժամը 22.50-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար էին բախվել «Ֆորդ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: «Ռենոյի» վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 57-ամյա Երվանդ Սիմոնյանը, մահացել էր:
Մայիսի 17-ին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցում մահացել է նաև «Ռենոյի» 71-ամյա ուղևորուհի Մարգարիտա Բախշյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
«Ռենոյի» վարորդը հիվանդանոցում մահացել է
12.05.2023 11:30
Մայիսի 10-ին, ժամը 22.50-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: «Ռենոյի» 57-ամյա վարորդը և 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մայիսի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը՝ 57-ամյա Երվանդ Սիմոնյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: