ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա դաշինքի անդամ. Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է կազմակերպության անդամ դառնա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Der Spiegel հրատարակությանը տված հարցազրույցում։
«Ես չեմ կարող գուշակել պետությունների և կառավարությունների ղեկավարների որոշումները, բայց մի բան հստակ է՝ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա դաշինքի անդամ», - մեջբերում է ТАСС գործակալությունը Ստոլտենբերգի խոսքերը։
Նա հավելել է, որ անդամ երկրները դա արդեն ընդգծել են անցյալ տարի անցկացված գագաթնաժողովում և հաստատել են դեկտեմբերին:
«Սակայն այժմ կենսականորեն կարևոր խնդիրը Կիևին օգնելն է ռազմական հակամարտությունում», - ամփոփել է Ստոլտենբերգը։