Մխիթարյան այսօր բուժզննում է անցել
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր բուժզննում է անցել: Այս մասին հայտնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը։
Հայ ֆուտբոլիստի մոտ ձախ ազդրի առջևի ուղիղ մկանի լարվածություն է ախտորոծվել: Նրա վիճակը կվերագնահատվի առաջիկա օրերին։
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Միլանի» հետ պատասխան խաղում։ Հայ ֆուտբոլիստը չէր կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել էր 43-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին «Ինտերը» Իտալիայի գավաթի եզրափակիչում կմրցի «Ֆիորենտինայի» հետ։ Հունիսի 10-ին միլանյան թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։
«Ինտերի» հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 21-ին՝ «Նապոլիի» հետ: