Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից 16 օր անց 4 երեխա ողջ են գտնվել
Կոլումբիայում 4 ողջ երեխայի են գտել, որոնք անհետացել էին Cessna 206 ինքնաթիռի կործանումից հետո։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 17-ին հայտարարել է նախագահ Գուստավո Պետրը։
«Մեր զինված ուժերի կողմից իրականացված ինտենսիվ որոնումներից հետո մենք գտել ենք Գուավիարում ավիավթարի հետևանքով անհետ կորած 4 երեխայի։ Սա ուրախություն է երկրի համար»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։
Cessna 206-ը վթարի էր ենթարկվել մայիսի 1-ին. Ինքնաթիռում շարժիչը խափանվել էր, անձնակազմը վթարային ազդանշան էր տվել։ Ինքնաթիռը հայտնաբերվել է միայն ավելի քան 370 ժամ փնտրելուց հետո։ Այնուհետեւ օդաչուի մարմինը հայտնաբերվել է օդանավում, այլ ուղևորներ ինքնաթիռում չեն եղել։
Մայիսի 16-ին ջունգլիներում հայտնաբերվել են երեք մեծահասակների դիեր։ Հայտնի է, որ ինքնաթիռում յոթ մարդ է եղել, որոնցից չորսը՝ անչափահաս։