Ադրբեջանը և ԵՄ-ն Վիլնյուսում վիզաների ռեժիմի դյուրացման համաձայնագիր կստորագրեն
Ադրբեջանը և Եվրամիությունը նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում կստորագրեն վիզաների ռեժիմի դյուրացման համաձայնագիր: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևին:
«Մենք հաստատ կստորագրենք այդ վիզաների ռեժիմի դյուրացման համաձայնագիրը»,-ասել է Մահմուդ Մամեդգուլիևին:
Նա նաև հավելել է, որ կողմերը նաև մի շարք ոլորտներում ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր կստորագրեն:
«Եթե գագաթնաժողովի սկզբին մենք հասցնենք, համաձայնեցնել փաստաթղթի տվյալները, ապա այն կստորագրվի Վիլնյուսում, իսկ եթե ոչ, ապա դա տեղի կունենա ավելի ուշ »,-հավելել է Մահմուդ Մամեդգուլիևը: