Ծաղրո՞ւմ եք․ Նագելսմանը չի իմացել, որ հեռացվել է Բավարիայից
Յուլիան Նագելսմանի գործակալը լրագրողներից է տեղեկացել մարզչին «Բավարիայից» հեռացնելու մասին։
Այս մասին հայտնել է գերմանացի մասնագետի ներկայացուցիչ Ֆոլկեր Ստրուտը։ Մարտին Թոմաս Տուխելը փոխարինեց Յուլիան Նագելսմանին «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Այդ երեկո ես ռեստորանում էի, մի լրագրող զանգահարեց ինձ․ «Ինչ արագ ամեն ինչ եղավ Յուլիանի հետ»։
Ես պատասխանեցի՝ ի՞նչ նկատի ունեք։ Նա ասաց. «Դեռ չգիտե՞ս: Յուլիանը հեռացված է, իսկ Տուխելը նոր մարզիչն է»։
Հետո երեկոյի ընթացքում մենք ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ էինք ստանում, իսկ հետո կապ հաստատեցինք Յուլիանի հետ։ Նա նույնպես ոչինչ չգիտեր և մեզ հարցրեց. «Ծաղրո՞ւմ եք»:
Մեկ կամ երկու ժամ անց Յուլյանի մեկ այլ գործակալ՝ Սաշա Բրիզը, կապվեց Հասան Սալիհամիջիչի հետ և WhatsApp-ով գրեց նրան. «Մենք ինչ-որ բա՞ն պետք է իմանանք»:
Այնուհետև Սալիհամիջիչը զանգեց՝ ասելով․ «Վաղը եկեք գրասենյակ»։ Եվ մենք հասկացանք, որ ինչ-որ բան է կատարվում»,-գործակալի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։
Աղբյուր ArmSport.am