Հարբած վարորդը որոշել է խաբել ոստիկաններին և ղեկին նստեցրել է շանը
ԱՄՆ-ում հարբած վարորդը որոշել է խաբել ոստիկաններին և ձերբակալությունից խուսափելու համար տեղերով փոխվել են շան հետ, ինքը նստել է ուղևորի նստարանին։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Lad Bible-ը.
Դեպքը տեղի է ունեցել Կոլորադո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում։ Երբ ոստիկանները կասկածելի մեքենա են կանգնեցրել արագության գերազանցման համար, վարորդն իրեն շատ տարօրինակ է պահել։ Տղամարդն ասել է, որ խախտման պահին ինքը չի վարել: Նրա խմածության մասին հարցնելուց հետո ամերիկացին դուրս է թռել մեքենայից և փորձել փախչել։ Սակայն 15 մետր վազելուց հետո նրան բերման են ենթարկել։
Ձերբակալվածը բուժզննում է անցել հիվանդանոցում, ապա բերման է ենթարկվել և մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ վարելու, արագության գերազանցման և ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու համար։ Շունը հանձնվել է վարորդի ընկերոջը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ «կենդանուն մեղադրանք չի առաջադրվել, և այն բաց է թողնվել նախազգուշացումով»։