Հոլանդն ու Մբապեն կարող են կրկնել Մեսսիի ու Ռոնալդուի մրցակցությունը․ գործակալ
Էրլինգ Հոլանդի գործակալը տպավորված է խաղացողի ունակություններով:
-Ո՞ւր կարող է տեղափոխվել Էրլինգ Հոլանդը։
-Ուր ցանկանա: Նման խաղացող դեռ չի եղել: Ես շատ տպավորված եմ նրա հնարավորություններով և զարգանալու կարողությամբ։
Նա կարողանում է արագ հարմարվել նոր ակումբին, մարզչին… Ասես նա միշտ այնտեղ է։ Սա թույլ է տալիս լինել մտքի խաղաղության մեջ և առաջ շարժվել:
Նա շատ հանգիստ է իր մասնագիտական և անձնական կյանքում։ Նա որակ ունի։
Հիմա նա ճիշտ տեղում է, ճիշտ թիմում և ճիշտ մարզչի հետ: Բրազիլիայում մենք ասում ենք, որ հնարավորություններին սահման չկա։ Կարծում եմ՝ նա կգերազանցի բոլոր ռեկորդները։
-Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն գերիշխում են ֆուտբոլում վերջին 15 տարիների ընթացքում: Ի՞նչ եք կարծում՝ նույնը կլինի՞ Հոլանդի և Մբապեի դեպքում:
-Կարծում եմ, որ դա շատ լավ է ֆուտբոլի համար:
Առաջիկա տարիներին Հոլանդն ու Մբապեն կարող են կրկնել այն, ինչ Մեսսին և Կրիշտիանուն տվեցին սպորտին իրենց առողջ մրցակցությամբ:
Դա լավ է ֆուտբոլի համար, հենց խաղացողների համար, երկրպագուների համար… Բոլորի համար:
Նրանց միջև միշտ եղել է առողջ մրցակցություն և փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ։
Չեմպիոնները միշտ մտածում են թիմի մասին, ոչ թե անհատների»,-գործակալ Ռաֆաել Պիմենտայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Աղբյուր ArmSport.am