Բժիշկը ցրել է սուրճի մասին տարածված միֆը
Վերականգնող բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը ցրել է սուրճի մասին հայտնի միֆը։ «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում նա օգտակար է համարել այս ըմպելիքը դատարկ ստամոքսին խմելը՝ հակառակ այս սովորության վտանգների մասին տարածված կարծիքի:
Փորձագետը հերքել է այն պնդումը, թե դատարկ ստամոքսին սուրճ խմելն անառողջ է։
«Շատերի համար, ընդհանուր առմամբ, դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճը լեղապարկը լճացած մաղձից ազատելու հիանալի միջոց է», – բացատրել է Ագապկինը:
Բժիշկը նաև նշել է, որ դատարկ ստամոքսին սուրճ խմելն օգնում է փորկապություն ունեցող մարդկանց խթանել ստամոքս-աղիքային շարժունակությունը: Բժիշկը բացատրել է, որ այսկերպ այս ըմպելիքի օգտագործումը դատարկ ստամոքսին, ընդհակառակը, օգտակար է շատերի համար։
Ավելի վաղ բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ցրել էր սուրճի մասին մեկ այլ տարածված միֆը։ Մասնագետը վստահեցրել էր, որ այս ըմպելիքը չի մեծացնում երիկամներում քարերի առաջացման վտանգը, ինչպես կարծում են շատերը, փոխանցում է Shantnews-ը։