Նադալը բաց կթողնի Ռոլան Գարոսը
Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Ռոլան Գարոսին, քանի որ չի հասցրել վերականգնվել վնասվածքից, հայտնում է Relevo-ն։
36-ամյա թենիսիստը վնասվածք է ստացել Ավստրալիայի բաց առաջնության 2-րդ շրջանում։
Ռոլան Գարոսը կանցկացվի մայիսի 28-ից հունիսի 11-ը։ Անցյալ տարի Նադալը 14-րդ անգամ դարձավ մրցաշարի հաղթող։