Կայացել է Կաննի 76-րդ կինոփառատոնի բացման արարողությունը
Երեքշաբթի երեկոյան կայացել է Կաննի 76-րդ կինոփառատոնի բացման արարողությունը, որի մասին հայտարարել են ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովն ու ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը:
Ժյուրիի նախագահն այս տարի փառատոնի բարձրագույն մրցանակի կրկնակի դափնեկիր, շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդն է։
Փառատոնում ներկայացվելու են ինչպես մեծ վարպետների, այնպես էլ հատկապես Եվրոպայից և Աֆրիկայից նորեկների ֆիլմեր: