Զավեշտալի դրվագ Չիլիի առաջնությունում կամ ինչպես շունը խլեց գնդակը ֆուտբոլիստներից
Չիլիի առաջնության 14-րդ տուրի «Կուրիկո Յունիդո» – «Պալեստինո» խաղի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել։
Հանդիպման առաջին րոպեներին խաղադաշտ է մտել մի շուն և սկսել է վազել գնդակի հետևից։ Հասնելով գնդակին՝ սկսել է խաղալ դրա հետ և կրծոտել այն՝ չտալով գնդակը խաղացողներին։ Նրանցից մեկը որոշել է կենդանուն խաղադաշտից դուրս բերել, սակայն նույնիսկ այդ ժամանակ շունը չի տվել գնդակը, փոխանցում է Shantnews-ը։