Լենինգրադի մարզում դիմակավորված ավազակը կապել է փոխօգնության ֆոնդի գանձապահին և հափշտակել 112 հազար ռուբլի
Լենինգրադի մարզում անհայտ անձը հարձակվել է փոխօգնության հիմնադրամի աշխատակցի վրա, կապել նրան և հափշտակել ավելի քան հարյուր հազար ռուբլի, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «112» Telegram ալիքը և հրապարակում դեպքի պահի տեսանյութը՝ նկարահանված տեսախցիկի միջոցով։
Կողոպուտը տեղի է ունեցել Պուշկին քաղաքում: Ներս է մտել միջին հասակի մի տղամարդ՝ բժշկական դիմակով և բեյսբոլի գլխարկով։ Նա հանել է իր հետ բերած դանակը և գանձապահից պահանջել է կանխիկ գումար լցնել իր պոլիէթիլենային տոպրակը։ Ապա կապել է ֆինանսական կազմակերպության աշխատակցի ձեռքերն ու ոտքերը՝ իր հետ տանելով 112.000 ռուբլի, որից հետո դիմել է փախուստի։
Ներկայումս կողոպտիչը որոնվում է։