Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրվարույթ՝ ՔԿ-ի ծանր հանցագործությունների քննության բաժնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: Այս մասին հաղորդում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նա տեղեկացնում է, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։
«Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,- գրել է Աբրահամյանը: