Տան բակից մեքենան գողացել էր համագյուղացին
Մայիսի 16-ին, ժամը 05.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի 24-ամյա մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները և պարեկները պարզել են, որ ժամը 04.00-ի սահմաններում վաղաշենցի երիտասարդի մեքենան տան բակից գողացել է 42-ամյա համագյուղացին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա և մեքենան հայտնաբերվել են:
42-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: