Էրլինգ Հոլանդը պայմանագիր է կնքել հայտնի բրենդի հետ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պայմանագիր է կնքել Dolce & Gabbana-ի հետ:
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Daily Mail-ի տեղեկություններով, իտալական հագուստի բրենդի հետ համագործակցության արդյունքում ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 2 միլիոն ֆունտ ստերլինգ: Վերջին շրջանում Հոլանդը սոցցանցերում հրապարակում է լուսանկարներ, որոնցում հանրահայտ բրենդի հագուստով է:
Ընթացիկ մրցաշրջանում Նորվեգիայի ազգային հավաքականի առաջատարը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 48 անցկացրած խաղում խփել է 52 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում: