«Թանգարանային գիշեր»-ը Ռուսական արվեստի թանգարանն այցելուներին կհյուրընկալի բացօթյա հարթակում
Ռուսական արվեստի թանգարանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը, որը տեղի կունենա մայիսի 20-ին, հանդես կգա «Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» ծրագրերով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերանորագման պատճառով թանգարանը փակ է, սակայն այն միջոցառումները կկազմակերպի թանգարանի դիմացի բացօթյա հատվածում։
«Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» խորագրի ներքո կցուցադրվեն թանգարանի հավաքածուի չորս գլուխգործոցների վերատպություններ` իրենց ուղեկցող կրթական-ինտերակտիվ ծրագրերով և վարպետության դասերով։
Ինտերակտիվ կրթական ծրագրերը և վարպետության դասերը կընթանան 17:00-21:00-ն:
17:00-ին՝ «Պավել Կուզնեցով. Սովորում ենք տպագիր գրաֆիկա», 18:00-ին՝«Արիստարխ Լենտուլով. Կուբիզստական պատկերներ», 19:00-ին՝ «Ռուս իմպրեսոնիստները և պուանտիլիզմը.վարպետության դաս», 20:00-ին՝ «Բ. Գրիգորև. Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» նկարի դիտում VR ակնոցի միջոցով։
Վարպետության դասերի միջոցով այցելուները ստեղծագործելով կսովորեն տպագիր գրաֆիկայի, կուբիզմի և պուանտիլիզմի առանձնահատկությունները, իսկ VR ակնոցները նրանց կտեղափոխեն նկարի վիրտուալ տիրույթ։