Վաշինգտոնը չի բացառում Վրաստանի դեմ հավելյալ քայլերի կիրառումը
Միացյալ Նահանգները չի բացառում Վրաստանի դեմ «հավելյալ քայլերի» կիրառումը՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների վերականգնման դեպքում։
«Ազատության» փոխանցմամբ, այս մասին երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«Արևմտյան ողջ հանրությունը այժմ Ռուսաստանի Դաշնությունից որոշակի հեռավորություն է պահպանում, և մենք կարծում ենք, որ այժմ այդ երկրի հետ համագործակցությունն ընդլայնելու լավագույն պահը չէ», - հայտարարել է Պատելը։
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները վերականգնվեն, ապա դա «լուրջ մտահոգության տեղիք կտա»։