Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում. Արմեն Սարգսյան
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում. նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որը ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում է:
Ասված է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում, որը տարածել է նրա գրասենյակը․
«Հենրիխ Մխիթարյանը և Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում են:
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում. նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որը ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում է:
Ջերմ շնորհավորանքներս Հենրիխին՝ ակնկալիքով, որ «Ինտերի» հետ նրա հաղթանակին ականատես կլինենք նաև եզրափակիչ խաղում»,-ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում։
Ուղերձին կից Արմեն Սարգսյանը նաև լուսանկար է հրապարակել։