Ստեփանակերտում տղամարդու դի է հայտնաբերվել
Մայիսի 16-ին ժամը 14:20-ին Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել , որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/1 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետը, հետաքննիչները և ՆԳՆ ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը:
Ոստիկանության հետաքննիչները պարզել են, որ նշված հասցեում հայտնաբերված դիակը հանդիսանում է Աշոտ Բաբայանը (ծնված 1962թ.):
ՆԳՆ ծառայողները վերջինիս տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ: Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: