Լաչինի միջանցքով մարդասիրական օգնությունը դադարեցված է, քանի որ «Կարմիր խաչ»-ը որոշումներ կայացնողների հետ ընթացակարգերն է հստակեցնում
Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն չի իրականացվում, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որոշակի ընթացակարգեր հստակեցնելու խնդիր ունի։
«Այս պահին մարդասիրական օգնության գործողությունները դադարեցված են, քանի որ ԿԽՄԿ-ն իր մարդասիրական տեղաշարժի հետ կապված ունի որոշակի ընթացակարգեր. որոշումներ կայացնողների հետ ընթանում է երկխոսություն՝ հստակեցնելու ընթացակարգերը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Թե ինչ ընթացակագերի մասին է խոսքը՝ նա ասաց, որ ԿԽՄԿ-ն չի կարող երկխոսության մանրամասները հանրայնացնել։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: