11-ամյա աղջիկը ողջ է մնացել պումայի հարձակումից
ԱՄՆ-ի գյուղական բնակավայրերից մեկում վայրի պուման հարձակվել է 11-ամյա աղջկա վրա։ Ըստ ABC17-ի՝ զոհը ողջ է մնացել, հարձակումից միայն թեթև վնասվածքներ է ստացել։
Կոլորադոյի ֆերմայում ծնողների հետ ապրող աղջիկը պատահաբար պումայի է հանդիպել հավաբուծարանում: Առավոտյան երեխան գնացել է ածան հավերին ստուգելու։ Երբ սենյակ մտած աղջիկը նստել է ստուգելու, թե ինչ է պատահել հավի հետ, պուման, ով դեռ չէր հասցրել լքել հավի տնակը, թռել է նրա վրա։ Գիշատիչը դաժանորեն քերծել է նրա դեմքը և դիմել փախուստի։
Հարձակման մասին ընտանիքի հայտարարությունից հետո Վայրի բնության պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչները կենդանու հետքը հայտնաբերել են։ Աղջկա վրա հարձակված պուման, պարզվել է, երիտասարդ էգ է։
Կենդանուն փորձաքննության և անալիզի են ուղարկել՝ համոզվելու, որ հարձակումը կատաղության կամ այլ հիվանդությունների հետևանք չի եղել, փոխանցում է Shantnews.am-ը։