Բավարիայի պաշտպանը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Սիթի
«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի ծառայություններով, հայտնում է Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին հավակնում է ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալը»:
22-ամյա կանադացին «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականի հունվարից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am