Տուխելը ցանկանում է բաժանվել 2 ֆուտբոլիստից
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը տպավորված չէ թիմի հարձակվող Սադիո Մանեիով և պաշտպան Ժոաո Կանսելոյով: Երկու ֆուտբոլիստներն էլ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքեն ակումբը։ Այս մասին հայտնում է Sky Germany-ն։
Ինչ վերաբերում է Կանսելոյին, ապա «Բավարիան» չի պատրաստվում ակտիվացնել 28-ամյա ֆուտբոլիստի գնման տարբերակը, նույնիսկ եթե «Մանչեսթեր Սիթին» գնի 70 միլիոն եվրոյից 40 միլիոն եվրոյի իջեցում անի:
Պորտուգալացու կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը «Բարսելոնան» է, որը պետք է ուժեղացնի աջ եզրը։ «Բավարիայի» կազմում Կանսելոն 19 խաղում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
31-ամյա Մանեն թիմ է տեղափոխվել «Լիվերպուլից» 2022 թվականի ամռանը։ «Բավարիայի» կազմում անցկացրած 37 խաղում նա դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջեւ պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2025թ.:
Աղբյուր ArmSport.am