Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է 822 խաղաղ բնակիչ
Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհված խաղաղ քաղաքացիների թիվը հասել է 822-ի՝ հայտնել են Սուդանի բժիշկների արհմիությունից։
Արհմիության տվյալով՝ վիրավորվել է 3215 խաղաղ բնակիչ։ Մայիսի 2-ին բժիշկները հայտնել էին, որ հակամարտության զոհ է դարձել 447 մարդ, վիրավորվել է ավելի քան 2200-ը։
ՄԱԿ-ի տվյալով՝ մայիսի 14-ի դրությամբ բախումների հետևանքով զոհվել է 676 քաղաքացիական անձ, վիրավորվել ավելի քան 5575 մարդ: