Սիթին ավելի ուժեղ է, քան Ռեալը․ Կարագեր
Ջեյմի Կարագերը կարծում է, որ մրցաշրջանի մնացած հատվածը հեշտ կլինի «Մանչեսթեր Սիթիի» համար:
«Յուրաքանչյուր խաղ այժմ նրանց համար շատ հեշտ է թվում: Կարծում էի, որ «Էվերթոնի» դեմ հանդիպումը նրանց համար ամենադժվարն է լինելու, քանի որ նրանք մինչև վերջ պայքարում էին թշնամական մթնոլորտում, իսկ խաղն ընթանում էր «Ռեալի» դեմ խաղերի միջև։ Ես կարծում էի, որ Գվարդիոլան կարող է փոխարինել ևս մի քանի խաղացողների, բայց նա չարեց։
Ակնհայտ է, որ «Ռեալի» դեմ խաղալը դժվար է, բայց նրանք ավելի լավն են, քան Կառլո Անչելոտիի թիմը: Ինչ էլ որ լինի այդ երեկո, դրանից հետո ես ընդհանրապես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասել է «Լիվերպուլի» նախկին պաշտպանը Monday Night Football-ում։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ մայիսի 17-ին: Առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի են խաղացել (1:1):