ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ հրապարակումը
ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ մամուլում առկա հրապարակումը։
«Արմենպրես»-ի հարցման ի պատասխան այս մասին ասել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք՝ Իտալիայի ֆինանսների նախարարության և մաքսատան աշխատակիցները Կալաբրիայի շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին։
Ըստ «Ansa»-ի՝ թմրամիջոցով փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած բանանների բեռնարկղերի հետ, որը հետագայում պետք է ուղարկվեր Հայաստան։ Իրավապահների տվյալներով՝ սև շուկայում կոկաինի այս քանակի արժեքը կազմում է մոտ 800 միլիոն եվրո։