Իտալիայում առգրավվել է Էկվադորից Հայաստան ուղարկված 800 միլիոն եվրո արժողությամբ 3 տոննա կոկաին (Տեսանյութ)
Իտալիայի Հարավային Կալաբրիա շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավվել է 2,7 տոննա կոկաին, որը թմրավաճառները ծրագրում էին Հայաստան ուղարկել վրացական Բաթումի նավահանգստով:
Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը, գրում է «Եվրոպական պրավդա»-ն։
Կոկաինի տոպրակները թաքցված են եղել բանանով տարաներում, որոնք Իտալիա էին տանում Էկվադորից և պետք է ուղարկեին Հայաստան:
Սեւ շուկայում 2,7 տոննա կոկաինի արժեքը կազմում է շուրջ 800 մլն եվրո:
Կոկաինը հայտնաբերվել է երկարատեւ եւ բարդ որոնողական գործողություններից հետո, մաքսային վարչության կողմից օգտագործվող բարդ սկաների օգնությամբ եւ ֆինանսական գվարդիայի շնաբանական ստորաբաժանումների շնորհիվ:
Մասնավորապես, ծառայողական շան՝ Ջոելի մասնակցությամբ, որը զբաղվում էր թմրանյութերի որոնմամբ:
Գործողությունը հետախուզական գործունեության եւ Կալաբրիայի նավահանգստով անցնող Հարավային Ամերիկայից Սեւ ծով առեւտրային ուղիների մշտական վերլուծության հետեւանք էր:
Հիշեցնենք, որ իտալացի կարաբիներները հունվարի 16-ին ձերբակալել էին սիցիլիական մաֆիայի ղեկավար Մատեո Մեսինա Դենարոյին, որը 30 տարի թաքնվել էր արդարադատությունից:
Ապրիլին Սիցիլիայի ափերի մոտ ծովից 400 մլն եվրոյի կոկաին են որսացել։