Ջալալ Հարությունյանը կգնա քննիչ հանձնաժողով. անհամբեր սպասում են.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը սպասում է Արցախի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պատասխանին, որպեսզի կարողանա հանձնաժողովի նիստ հրավիրել, լսել նախկին հրամանատար-նախարարին:
Ասել է թե՝ Ջալալ Հարությունյանը խոստացել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ներկայանալ քննիչ հանձնաժողով, բայց օրն ու ժամը պետք է իրեն հարմարեցնեն: Եվ, ահա, մեզ հայտնի է, որ նա ԱԺ կգնա հունիսի սկզբին, ու հանձնաժողովը անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը:
Առաջիկայում այս շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրյալներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է նրանք աճապարեն:
Հիշեցնենք, որ միայն ՔՊ-ականներից կազմված այդ հանձնաժողովի գործունեության իրական նպատակը պատերազմի հնարավոր հանգամանքները Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրելն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: