44 օր հանրությանը խաբածը հանրության փողերով գործուղման է մեկնում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ, ՊՆ տխրահռչակ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու ՔՊ-ական պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն առաջիկա օրերին կգործուղվեն Ֆինլանդիա:
Թե ինչ առաքելությամբ է 44-օրյա պատերազմի ժամանակ 44 օր հանրությանը խաբած, պատերազմական ինֆորմացիաները կեղծած Արծրուն Հովհաննիսյանը բյուջեի հաշվին գործուղման մեկնելու, երբ շատ ավելի ճիշտ կլիներ, որ գտնվեր բոլորովին այլ «վայրում», մեզ հայտնի չէ: Մեր աղբյուրը նշեց՝ մասնագիտական քննարկման են մասնակցելու: ԱԺ-ից հաստատեցին այս գործուղման մասին լուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: