Նպատա՞կս. հաղթել ՉԼ-ում և ստանալ Ոսկե գնդակը․ Լեաու
«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն պատմել է ապագայի իր ծրագրերի և այն հավակնոտ նպատակների մասին, որոնք դրել է իր առջև.
«Որտե՞ղ կցանկանայի հանդես գալ ապագայում. Անգլիայի Պրեմիեր լիգայում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր խաղացող կցանկանար խաղալ Պրեմիեր լիգայում, քանի որ դա շատ մրցունակ առաջնություն է: Այնտեղ կա հետաքրքիր ֆուտբոլ, հիանալի թիմեր և համաշխարհային հանդիսատես:
Ա Սերիան շատ լավ է դիրքավորվում ֆուտբոլային աշխարհում, բայց ապագայում ես անպայման պետք է ուժերս փորձեմ Պրեմիեր լիգայում։
Նպատակնե՞րս.Ֆուտբոլային տեսանկյունից իմ նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն ու «Ոսկե գնդակը» ստանալն է։ Այնուամենայնիվ, անձամբ, որպես խաղացող, ես շատ չեմ մտածում այդ մասին, ամեն ինչ թողնում եմ ինքնահոսի», – Լեաուի խոսքերն է մեջբերում Football-italia-ն:
Լեաուն վնասվածքի պատճառով բաց թողեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը «Ինտերի» հետ, որն ավարտվեց «ռոսոներիների»՝ 0-2 հաշվով պարտությամբ։
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի խոսքով՝ հարձակվողը լավ շանսեր երեքշաբթի՝ մայիսի 16-ին կայանալիք պատասխան խաղին մասնակցելու:
Աղբյուր ArmSport.am