Ըստ 66-ամյա տղամարդու՝ հրացանները գտել էր Դալմայի այգում
Մայիսի 13-ին ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում Գագարինի փողոցում հայտնաբերել և ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով բաժին են ներկայացրել 66-ամյա և 64-ամյա երկու տղամարդու:
Բաժնում 66-ամյա տղամարդը ներկայացրել է որսորդական ողորկափող երկու հրացան: Նա նաև հայտնել է, որ հրացանները նույն օրը գտել էր Դալմայի այգիներ կոչվող տարածքից և պատրաստվում էր ներկայացնել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Կատարվում է նախաքննություն: