Հայաստանում հանդես կգա ակորդեոնահար Մարկո Շևարլիչը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի չորս մարզերում իրականացնում է միջազգային համերգաշար՝ չորս անվանի երաժիշտների մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծի երկրորդ փուլի շրջանականերում ՀՀ Լոռու մարզում կհյուրընկալվի ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա)։
Մայիսի 17-ին Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում Շևարլիչը վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։
Նույն օրն ակորդեոնահարը հանդես կգա մենահամերգով։ Ճանաչված ակորդեոնահարը համերգով հանդես կգա Երևանում. այն կկայանա մայիսի 16-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Մարզային համերգաշարի շրջանակներում Հայաստանի չորս մարզերում կհյուրընկալվեն չորս աշխարհահռչակ երաժիշտներ՝ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (Ռուսաստան), ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա), շեփորահար Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա), ալտահար Վենսան Ռուայեն (Ֆրանսիա)։ Երաժիշտները ելույթներ կունենան համապատասխանաբար՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Համերգներից բացի կանցկացվեն նաև վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։
Մարզային համերգաշարի նպատակն է էլ ավելի ակտիվացնել մարզային կյանքն ու տեղաբնակներին նվիրել բարձրակարգ համերգային երեկոներ։