22-ամյա վարորդը Գյումրիում վրաերթի է ենթարկել Վրաստանի քաղաքացուն
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ մայիսի 10-ին Գյումրիում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Արմեն Գ․-ն իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում վրաերթի է ենթարկել Վրաստանի քաղաքացի, հետիոտն, 64-ամյա Նիկոլոս Պ.-ին։