Կես ժամ հետո գնում ենք վճռական գործողությունների, եթե շատանանք
Եկեք մի կես ժամ համբերենք։ Այստեղ եկեք հանգիստ քայլենք, զրուզենք միմյանց հետ։ Դրանից հետո արդեն վճռական քայլերի կանցնենք, եթե իհարկե ցանկանաք։ Ես օրինակ գնտում եմ, որ հիմա պիտի դուք բոլորդ ձեր հարևաններին, ընկերներին, հարազատներին մեկ մարդու պես հրավիրեք այստեղ։ Այս մասին քիչ առաջ Ստեփանակերտում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց հանրահավաքի նախաձեռնող, Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։
«Մի կես ժամ, 45 րոպե սպասում ենք։ Եթե ժողովուրդը մնա այստեղ, չցրվի, շատանա, կփակենք բոլոր պետական դռները, որ ստիպենք նրանց մեզ բոլոր հարցերի պատասխանները տալ։ 45 րոպե մնում ենք ու հետո հասկանում՝ մնում ենք, թե գնում եք ձեր տները։ Անձամբ ես գտնում եմ, որ դուք կարողանալու եք հավաքվել այնքան, որ կարողանանք մեր վճռական քայլերը անենք»,- «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ հավելեց նա։