Ես մերժել եմ Ռեալին, Յուվեին, ՊՍԺ-ին, Անգլիայի ու Ֆրանսիայի հավաքականներին․ Վենգեր
Արսեն Վենգերը պատմել է, թե որ թոփ-ակումբներից է հրաժարվել «Արսենալի» համար։
«Ես մերժել եմ «Ռեալին», մերժել եմ «Յուվենտուսին», մերժել եմ ՊՍԺ-ին։ Ես մերժել եմ Անգլիայի հավաքականին, մերժել եմ Ֆրանսիայի հավաքականին։
Կարծում եմ՝ արեցի այն, ինչն ինձ համար կարևոր էր։ Եվ հետո մարդիկ դատում են։ Սա հանրային աշխատանք է։ Ես պարզ մտածեցի և հստակ հասկացա, թե ինչպես պետք է վարվեմ։ Եվ ես շնորհակալ եմ, որ արեցի հենց դա, քանի որ այսօր շատ մարդիկ են մոտենում ինձ և ասում. «Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել ես ակումբի համար»: Որովհետև նրանք հասկանում են, որ սա իմ առաջնահերթությունն էր։ Ես նաև հավատում եմ, որ «Արսենալը» հարգված է ամբողջ աշխարհում այն արժեքների պատճառով, որոնք ներկայացնում է ակումբը։
Ես միշտ աշխատել եմ։ Երկար ժամանակ ես ռեսուրս չունեի, բայց դա իմ բնույթն է։ Ես ուրախ էի աշխատել ինձնից ավելի մեծ բանի համար: Եվ ես զգացի, որ կարող եմ ժառանգություն թողնել՝ բազա և մարզադաշտ կառուցել, ստեղծել անհավանական ակադեմիա, որպեսզի ինձնից հետո ակումբ եկող տղաները աշխատեն արժանապատիվ պայմաններում։
Երբ ես հեռացա, ֆինանսական վիճակն ակնհայտորեն դրական էր»,- ասել է Վենգերը beIN Sports-ին:
Վենգերն «Արսենալի» հետ աշխատել է 1996-ից 2018 թվականներին։ Նրա գլխավորությամբ ակումբը երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և յոթ անգամ նվաճել երկրի գավաթը և սուպերգավաթը։
Աղբյուր ArmSport.am