ԱՄԷ-ն Ասադին հրավիրել է մասնակցել կլիմայի շուրջ ՄԱԿ-ի խորհրդաժողովին
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հրավեր է ուղարկել Սիրիայի ղեկավար Բաշար ալ Ասադին` մասնակցելու կլիմայի շուրջ ՄԱԿ-ի COP28 խորհրդաժողովին, որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի Դուբայում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադն ընդունել է Սիրիայում ԱՄԷ-ի դեսպանի պաշտոնակատար Աբդել Հաքիմ ալ Նայիմին, որը նրան հանձնել է ԱՄԷ-ի նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հրավերը՝ մասնակցելու COP28 խորհրդաժողովին», - նշվում է Դամասկոսում ԱՄԷ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Մայիսին արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, որոշում են ընդունել վերականգնել Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային: Դա հնարավոր է դարձրել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի մասնակցությունը տարածաշրջանային կազմակերպության աշխատանքին, մասնավորապես՝ նա ստացել է լիգայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր. այն տեղի է ունենալու մայիսի 19-ին Էր Ռիադում։ Սիրիայի մասնակցությունը լիգային սառեցվել էր 2011 թվականին՝ այդ երկրում զինված հակամարտության սկսվելուց հետո։