Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը. երկրորդ փուլը կկայանա
Թուրքիայում բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտնի են դարձել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ինչպես հադորդում է ՌԻԱ նովոստին, ձայների թվով առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 49,24%-ը։
Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 45,06%-ը։ Նախագահի մյուս թեկնածուի՝ «Աթա» դաշինքից 55-ամյա Սինան Օգանի օգտին քվեարկել է ընտրողների 5,28%-ը։
«Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 0,42%-ը։ Վերջինս հանել էր իր թեկնածությունն ընտրություններից երեք օր առաջ, սակայն Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել նրա օգտին տրված ձայները։
Մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ը, ինչը նշանակում է, որ հաղթողը կորոշվի երկրորդ փուլում։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթից՝ մայիսի 28-ին։