Էրդողանը Անկարայից վերադարձել է Ստամբուլ
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ծրագրել էր սպասել Անկարայում նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփմանը, կիրակի օրը ժամանել է Ստամբուլ։
Ավելի վաղ Էրդողանը քվեարկել էր Ստամբուլում և ծրագրել էր մնալ այնտեղ՝ սպասելով ընտրությունների արդյունքներին։ Սակայն ավելի ուշ, անհայտ պատճառներով նա վերադարձել էր Անկարա։ Անկարայում, Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի մոտ, այս պահին երաժշտություն է հնչում, և համախոհների բազմությունը հավաքվել է սպասում է նախագահի ելույթին։
Քվեների հաշվարկը շարունակվում է, Էրդողանի ձայները նվազում են, փոխանցում է Shantnews.am-ը։