ՄՅՈՒ-ն այս ամառ կարող է անվճար պայմանագիր կնքել Ռաբիոյի հետ․ L’Equipe
«Մանչեսթեր Յունայթեդը» ուշադիր հետևում է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մանկունիացիները ցանկանում են ֆրանսիացու տեղափոխությունը իրականացնել ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է L’Equipe-ը:
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին կփորձի ձեռք բերել կիսապաշտպանին՝ 2022 թվականի օգոստոսի և 2023 թվականի հունվարի անհաջող փորձերից հետո։ Այս անգամ «կարմիր սատանաները» մտադիր չեն վճարել ֆուտբոլիստի համար և ցանկանում են նրա հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ: Մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին հաջողվել է անձամբ խոսել «Յուվենտուսի» ֆուտբոլիստի հետ հնարավոր համագործակցության մասին։
Հաղորդվում է, որ թուրինյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը Ռաբիոյի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։ Ռաբիոյի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 30 միլիոն եվրո: