Միլանի հարձակվող Լեաուն վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում
Պորտուգալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն սկսել է մարզվել ընդհանուր խմբում և, ամենայն հավանականությամբ, կկարողանա խաղալ «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում։ Այս մասին հայտնում է Pazzi Di Fanta-ն։
Ըստ աղբյուրի՝ այսօր՝ մայիսի 14-ին, Լեաուն լիարժեք մարզում է անցկացրել ընդհանուր խմբում՝ բաց թողնելով միայն ընկերական խաղը։ Շանսերը, որ Ռաֆայել Լեաուն կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» հետ պատասխան հանդիպմանը, գնալով մեծանում են։
Հիշեցնենք, որ «Միլանի» պորտուգալացի հարձակվողը ազդրի վնասվածք էր ստացել մայիսի 6-ին՝ «Լացիոյի» հետ խաղում (2:0): Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն Ա Սերիայի 32 խաղում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Միլան»-«Ինտեր» պատասխան խաղը կկայանա մայիսի 16-ին։ Առաջին խաղում Ինտերը հաղթել է 2։0 հաշվով։