Քվեաթերթիկների 73,39%-ի հաշվարկի արդյունքներով Էրդողանն ունի 51․14% ձայն
Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։
Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 73,39%-ը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 38.106.368 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 37․449.150 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.47։
Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 51,14% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43.05%, Սինան Օղանը՝ 5.31%։