Tesla ընկերությունը հայտնել է ամենաարագ մեքենան թողարկելու մասին
Tesla-ի Model S Plaid մոդելի էլեկտրական մեքենան կարող է զարգացնել մինչև 322 կմ/ժ արագություն։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Electrek պարբերականը։
2021 թվականին, երբ թողարկվեց այս մոդելի առաջին մեքենան արագությունը կազմում էր 262կմ/ժ։ Արագությունն ավելացնել հնարավոր կլինի մեքենայի վերազինման շնորհիվ։
Վերազինումը ներառում է ծրագրային նորացում, ալյումինե անիվներ, արգելակման հեղում, հատուկ անվադողեր և ուժեղացված արգելակային բարձիկներ։ Track Package վերազինման փաթեթի արժեքը կկազմի 15-20 հազար դոլար։