Ամերիկահայ Սամուել Սևյանը հաղթեց Երևանում կայացած շախմատի մրցաշարում
Հայաստանի շախմատի ակադեմիայի ակումբն առաջին անգամ անցկացրել է կայծակնային շախմատի մրցաշար:
Ինչպես տեղեկացնում է ակադեմիայի մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են 12 գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, ինչպես նաև շախմատիստներ ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Ռուսաստանից և Իրանից:
Մրցաշարի հաղթող է դարձել ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրել են մեր շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը:
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի է ճանաչվել Մարիամ Մկրտչյանը: