Զելենսկին ժամանել է Գերմանիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Գերմանիա։ Սա նրա առաջին այցն է Գերմանիա Ռուսաստանի ներխուժումից հետո:
Զելենսկին արդեն հանդիպել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Ավելի ուշ նախատեսված է նրա հանդիպումը կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Զելենսկու այցը ընթանում է նրա՝ զենքի հետագա մատակարարումներ և երկիրը վերականգնելու միջոցներ փնտրելու ֆոնին։