Թուրքիան մի շարք արգելքներ է սահմանել ընտրությունների օրը
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիան մի շարք արգելքներ է մտցրել նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը, հայտնել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը:
Այսպիսով, քվեարկության օրը ժամը 06:00-ից մինչև 00:00-ն արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Բացառությամբ բնակելի թաղամասերում անվտանգության և կարգուկանոնի պահպանման համար պատասխանատու անձանց, բոլորին արգելվում է զենք կրել։ Ընտրությունների օրը փակ կլինեն բոլոր ժամանցի վայրերը, ինչպիսիք են սրճարաններն ու ինտերնետ-սրճարանները։ Ռեստորաններում, որոնք ժամանցի վայրեր են, կարելի է մատուցել միայն սնունդ, մինչև ժամը 18:00-ն արգելվում են հարսանիքները։
Մինչև ժամը 18:00-ն արգելվելու է մամուլում կանխատեսումներ տալ և ընտրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ մեկնաբանություն անել։ Եթե նախագահական ընտրություններն անցնեն երկրորդ փուլ, ապա նույն արգելքները կգործեն մայիսի 28-ին։
Քվեարկությանը չեն կարող մասնակցել ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները և քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալները։