Թուրքիայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները
Թուրքիայում այսօր տեղի են ունենում նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Anadolu գործակալությունը հայտնում է, որ քվեարկելու իրավունք ունի ավելի քան 64,1 միլիոն մարդ։
4,9 միլիոն մարդ առաջին անգամ են քվեարկելու։
Տեղադրվել է 191 885 քվեատուփ:
Յուրաքանչյուր ընտրող կքվեարկի երկու քվեաթերթիկ՝ մեկը նախագահի, մյուսը՝ խորհրդարանականների համար, երկուսն էլ պաշտոնավարելու են հինգ տարի ժամկետով:
Ընտրողները ընտրություն են կատարելու գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Քեմալ Քըլըչդարօղլուի և Սինան Օգանի միջև: