«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիան
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն ավարտվեց: Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը` իր TATTOO երգով:
«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլում պայքարում էին հետևյալ երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Ալբանիա, Կիպրոս, Էստոնիա, Բելգիա, Ավստրիա, Լիտվա, Լեհաստան, Ավստրալիա, Սլովենիա, Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Ուկրաինա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն:
Հայաստանն այս տարի ներկայացրեց երգչուհի Բրյունետը` Future Lover երգով: Հեղինակը հենց երգչուհին է: Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվում էր Լիվերպուլում: